HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Fastex-ն Օլիմպիական խաղերի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290 000 FTN-ով

Վճարովի բովանդակություն

Սեպտեմբերի 5-ին Fastex-ը հյուրընկալել էր Փարիզի Օլիմպիական խաղերի  Հայաստանի հավաքականի մրցանակակիրներին։ Fastex-ը  հայ մարզիկներին, հավաքականների գլխավոր մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, ինչպես նաև բժիշկներին պարգևատրել է 300 մլն  ՀՀ դրամին համարժեք 290 000 FTN-ով՝ Օլիմպիական խաղերում բարձր արդյունքի, մեծ աշխատանքի և հայկական սպորտում ունեցած մեծ ավանդի համար։

Այս տարվա Օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե և 1 բրոնզե։ 206 մասնակից երկրների ցանկում Հայաստանը  մեդալների քանակով զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը։ Ծանրամարտիկ, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը նվաճել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչում։ Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է։ Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն արժանացել է արծաթե մեդալի։

Fastex-ի տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը շնորհավորել է մարզիկներին և ասել․ «Fastex-ը և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը կարևորում են սպորտի զարգացումը Հայաստանում և մշտապես ցուցաբերում աջակցություն։ Մենք հայկական սպորտին այս տարի տրամադրել ենք շուրջ 570 մլն ՀՀ դրամին համարժեք FTN։ Օլիմպիական խաղերում մրցանակային տեղ զբաղեցրած մարզիչներին և ֆեդերացիաներին այսօր տրամադրվելու է 290 հազար FTN», - ասել է նա։ 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր խոսքում նշել է․ «Շնորհիվ Fastex-ի աջակցության՝ մենք սպորտի ոլորտում լուրջ քայլերով շարունակում ենք գնալ առաջ։ Վստահ եմ, որ մյուս Օլիմպիական խաղերը որակապես ավելի լավն են լինելու, քանի որ մենք ունենք ռազմավարություն, հստակ մշակված ծրագիր և այնպիսի գործընկեր, ինչպիսինն է  Fastex-ը»։ 

Կողմերը նպատակ ունեն համատեղ ջանքերով խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը, բարձրացնել մարզիկների մրցունակությունը, բարելավել վերջիններիս կենսական պայմանները, ինչպես նաև աջակցել ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակներին։

Ֆասթեքսի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card, Fastex Wallet և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով, ինչպես նաև Lidus թոքենների ստեղծման, White-Label Exchange և NFT Marketplace-ի ծառայությունները: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։

   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter