HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրկնակի բարձրացվել է ավտոապահովագրական փոխհատուցման առավելագույն սահմանաչափը

Խցանումների նվազեցման, երթևեկության արդյունավետության բարձրացման և երթևեկության հոսքի բարելավման նպատակով ՆԳ նախարարության, Կենտրոնական բանկի և Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի համագործակցության արդյունքում իրականացվել են հետևյալ փոփոխությունները.

  1. Երևան քաղաքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերի համար կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200 000 դրամի փոխարեն սահմանվելով 400 000 դրամ։
  2. Համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող դեպքերից տարբերվող դեպքերի համար ապահովագրական ընկերությունների վրա դրվել է պարտավորություն՝ վարորդների հետ հեռախոսային խոսակցության ժամանակ մատչելի եղանակով ներկայացնել իրենց պարտավորություններն ապահովագրական պատահարի վայրում։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 18-ին։

«Վարորդներին հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում հնարավորինս արագ կողմնորոշվել իրենց հետագա քայլերում, նաև ԱՊՊԱ ընկերության հետ արագ կոորդինացնել գործընթացը և համաձայնության գալ, իսկ համաձայնության չգալու դեպքում պարեկային կարգախումբը, խցանումներ չառաջանալու նպատակով, օպերատիվորեն կմոտենա պատահարի վայր։

Պարեկային կարգախմբի՝ պատահարի վայր մոտենալու և պատահարի վայրում կատարվող գործողությունների համար անհրաժեշտ ժամանակը կրճատելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում»,- նշվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter