HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Սուրեն Պապիկյանը մասնակցել է քննարկումների

Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 10-ին մասնակցել է նախարարական աշխատանքային ճաշին և քննարկումներին: Այս մասին հաղորդում են ՊՆ լրատվական ծառայությունից։

Քննարկվել են գագաթնաժողովի թեմային՝ արհեստական բանականության ռազմական նշանակությամբ պատասխանատու կիրառման խրախուսմանն առնչվող հարցեր:

Մի շարք գործընկերների՝ Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Շին Վոն-սիկի, Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Տխե Յոլի, Սինգապուրի պաշտպանության նախարար Էնգ Հեն Նգի, Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հակկանենի ու միջոցառմանը մասակցող փորձագիտական շրջանակի հետ քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին ու երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter