Դատապարտյալները նշել են Հանրապետության օրը
Մայիսի 28-ին Հանրապետության օրվա առթիվ մեծ միջոցառում է կայացել «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում: Ելույթ են ունեցել Ջիվանի աշուղական դպրոցի «Հավասու» անվան երիտասարդական անսամբլի սաները` ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նախաձեռնությամբ անցկացված միջոցառման նպատակն էր անմասն չթողնել դատապարտյալներին այդ գեղեցիկ տոնից:
Նախքան միջոցառման սկսվելը բացման ու ողջույնի խոսքերով հանդես են եկել ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պետ Հովիկ Պետրոսյանը, ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը և ՔԿՀ-ի հոգևոր տեսուչ Ռուբեն աբեղա Զարգարյանը:
«Միջոցառման ընթացքում համույթը ներկայացրեց բազմաթիվ ստեղծագործություններ: Դատապարտյալները խանդավառությամբ էին ունկնդրում երգն ու երժշտությունը: Իրապես, միջոցառումը մի փոքրիկ խնդություն բերեց նրանց սրտերին»,- հայտնում է ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել