HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայոց պետության դարպասները լայն բացենք և ընդունենեք սիրիահայերին

Հայոց պետության առաքելությունն է պաշտպանել հայ ժողովրդին և ապահովել նրա անվտանգությունն ու զարգացումը: Այսօր բոլոր նրանք լինեն՝ ֆորմալ իշխանության մեջ թե ընդիմության, լինեն վերնախավերի մեջ որոնք քարոզում են սիրիահայերի Սիրիայում մնալու մասին ՈՒՐԵՄՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼ այդ համայնքի անվտանգությունը և ՔԱՆԶԻ այդ մարդիկ այդ հնարավորությունը չունեն այդ անելու ուրեմն իրենք ՈՉ ՄԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ մարդկային կյանքերի մասին գնահատական տալ և իրենց ոչ անկախ և ոչ ինքնուրույն քաղաքականությունների զոհը դարձնեն սիրյահայության մարդկային կյանքեր:

Մարդկային և քաղաքական բարոյականությունը և ողջամտությունը պահանջում է մեզնից յուրաքանչյուրիս գոտեկցենք և զորակցենք բոլոր այն սիրյահայերին որ իրենց կյանքը վտանգված են համարում իրենց անհատական որոշումը հարգենք և մարդու իրավունքները հարգենք և Հայոց պետության դարպասները լայն բացենք և ընդունենեք նրանց: Իսկ գերուժերի խաղի գնդակը չդառնանք և չդարձնենք հայ մարդկանց: Չկա չեզոքություն մարդկային կյանքում և մանավադ քաղաքականության մեջ, այդ տեսակ քաղաքականություն քարոզողները մադկային կյանքեր են զոհաբերում հակամարտող կողմերին:

Արմինէ Առաքելեան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter