
«Yerevan Dialogue 2024» միջազգային ֆորումի մեկնարկը տրվեց Արմենիա Վայն գինեգործարանում
Վճարովի բովանդակություն
Հայաստանն առաջիկա օրերին երկխոսության հարթակ է ՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքացիական-քաղաքական հասարակության համար։
ՀՀ ԱԳՆ կողմից կազմակերպած «Yerevan Dialogue 2024» միջազգային ֆորումը կմիավորի քաղաքագետներին, քաղաքական գործիչներին գործարար հասարակությանը՝ քննարկելու ժամանակակից կարևորագույն մարտահրավերներն ու գտնելու փոխգործակցության նոր հորիզոններ։
«Երևան Դիալոգ 2024» միջազգային ֆորումի մասնակիցները Հայաստանի հետ ծանոթությունը սկսեցին Արմենիա Վայն այցելությունից։ Հարյուրավոր դիվանագետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ Արմենիա Վայն գինեգործարանում էին՝ բացահայտելու Հայաստանը։
Հայկական խոշորագույն գինեգործական ընկերությունը՝ որպես ֆորումի գործընկեր, աշխարհի ավելի քան 20 երկրներից ժամանած պատվիրակություններին հյուրընկալեց գործարանում՝ հայկական գինու և մշակույթի ճանաչելիության նպատակով։
Սա հրաշալի առիթ էր ընկերության համար ՝ միջազգային գործընկերներին և հյուրերին հավուր պատշաճի ներկայացնելու իր արտադրանքը և զարգացման ծրագրերը։
Երևանյան երկխոսության մասնակիցներն Արմենիա Վայնում ծանոթացան հայկական մշակույթին, ճարտարապետությանը, քանդակագործությանը, հայկական գինեգործության և կոնյակագործության հարուստ անցյալին և ժամանակակից տեխնոլոգիաներին, ինչպես նաև այցելեցին Հայաստանի գինու պատմության թանգարան։
Միջոցառման հյուրերը, հայկական էթնոջազային երաժշտության ներքո՝ հայկական անզուգական գինիների շնորհիվ բացահայտեցին նաև հայկական տերուարի համն ու բույրը։
ՀՀ ԱԳՆ-ի նախաձեռնած «The Yerevan Dialogue» ֆորումի գործընկերներն են Արմենիա Վայն, Դիջիթեյն, Իմեջին Լայֆ ընկերությունները, Նոա ՖԱ-ը և Հայաստանի գինու պատմության թանգարանը։
Մեկնաբանել