Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել հանցագործության մասին (տեսանյութ)
ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել ընտրախախտման վերաբերյալ: Ներկայացնում ենք ստորեւ:
Արցախի նախագահական ընտրությունների ժամանակ Վիտալի Բալասանյանի վստահված անձնանց տեղեկությունները վկայում են, որ զանգվածային ընտրախատումների դեպքեր են տեղի ունեցել Քաշաթաղի, Շահումյանի և Հադրութի շրջաններում: Արդյունքում մի շարք համայնքներում Բակո Սահակյանը հավաքել է մոտ հարյուր տոկոս ձայն: Ստորև կցված տեսանյութը վկայում է, թե ինչպես են Նոր Էրքեջ գյուղում հանձնաժողովի անդամները բաց քվեարկություն կազմակերպել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել