HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարարին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ:

ՊՆ հաղորդմամբ, հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև բարձր մակարդակով հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում։

«Կողմերը նաև ընդգծել են, որ վերջին տարիների ընթացքում ռազմական համագործակցությունը նկատելիորեն առաջընթաց է ապրել՝ ընդգրկելով նոր ուղղություններ։ Նախարարները պատրաստակամություն են հայտնել Հայաստան-Չինաստան համագործակցությունն էլ ավելի զարգացնելու, ներառյալ բարձրաստիճան շփումները երկու երկրների զինված ուժերի միջև։ Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ ՊՆ ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter