HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցները

Եվրամիությունը հերթական կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցները՝ սև ցուցակից հանելով երկու մարդու: Այդ մասին նշվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ։

«Այսօր Խորհուրդը որոշել է ևս 6 ամսով՝ մինչև 2025 թվականի մարտի 15-ը երկարաձգել սահմանափակող միջոցներն այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը խարխլելու կամ դրան սպառնալու համար: Պատժամիջոցների վերանայման համատեքստում Խորհուրդը նաև որոշում է կայացրել չերկարաձգել պատժամիջոցները երկու անձի նկատմամբ և ցուցակից հեռացնել հինգ մահացածի»,- ասված է հայտարարության մեջ։

Ռուսական լրատվամիջոցները դեռ երեկվանից էին գրում անհատական պատժամիջոցների երկարաձգման մասին՝ հղում անելով ԵՄ Խորհրդի անդամ երկրներից մեկի պատվիրակության իր աղբյուրին։ Ըստ ռուսական մամուլի, պատժամիջոցների ցանկից հեռացվել են ավտոարշավորդ Նիկիտա Մազեպինը և Եվգենի Պրիգոժինի մայրը՝ Վիոլետան։

Լուսանկարը՝ Kyle Wagaman/Flickr

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter