HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

AI–ի աջակցություն և նոր պրոցեսոր․ ASUS-ի թարմացված ROG Zephyrus G16–ը

Նոթբուքերի նոր դարաշրջանում արհեստական բանականությունը և պրոցեսորի հզորությունը դառնում են սարքերի հիմնական մրցակցային առավելությունը: 2024 թվականին ASUS-ը ներկայացրեց ROG Zephyrus G16 (GA605) թարմացված տարբերակը, որը համատեղում է հզորությունն ու նորարարությունը ծայրահեղ բարակ կորպուսում: Արտադրողները պահպանել են էլեգանտ դիզայնը և բարձրորակ էկրանը: Այնուամենայնիվ, այս մոդելի կարևորագույն բնութագիրն այն է, որ այն այժմ հագեցած է AMD Ryzen AI 9 HX 370 պրոցեսորով: Սա հզոր չիպ է, որը կարող է հաղթահարել «ամնեածանր» խաղերը: Դրան ավելացրեք առաջադեմ նեյրոնային ցանցը, և ստանում ենք մի սարք, որը կարող է առաջարկել ոչ միայն աննախադեպ արտադրողականություն, այլև նորարարական AI լուծումներ:

Եկեք ծանոթանանք հիմնական բնութագրերիին և հասկանանք, որքան շարժական է այս նոթբուքը։

Հիմնական բնութագրերը

Չնայած այն հանգամանքին, որ ROG սերիայի նոթբուքերը հիմնականում համարվում են խաղային սարքեր, այս նոթբուքը կարելի է անվանել ունիվերսալ սարք: Այն կարող է օգտագործվել տարբեր սցենարներում, ներառյալ գրաֆիկայի  և տեսանյութերի հետ աշխատանքը։ Եկեք դիտարկենք հիմնական պարամետրերը։

  • Պրոցեսոր՝ AMD Ryzen™ AI 9 HX 370
  • Գրաֆիկա՝ NVIDIA® GeForce RTX™ 4070 նոթբուքի գրաֆիկական քարտ
  • Էկրան՝ 16 դյույմանոց ROG Nebula 2560x1600 պիքսել կետայնությամբ
  • Հիշողություն՝ LPDDR5X-7500 ՄՀց մինչև 32 ԳԲ
  • Օպերացիոն համակարգ՝ Windows 11 Pro
  • Տվյալների պահեստավորում՝ 2280 Ֆորմ-ֆակտորի կուտակիչ՝ մինչև 4 ՏԲ հզորությամբ (2 ՏԲ + 2 ՏԲ):
  • Մարտկոց՝ 90 Վտ/ժ 

Ինչպե՞ս է փոփոխվել դիզայնը 

Ընդհանուր առմամբ դիզայնը շատ չի փոխվել, սակայն նոթբուքն էլ ավելի թեթև ու բարակ է դարձել: Այն կշռում է 1,85 կգ՝ 1,49 սմ հաստությամբ։ Համաձայնեք, ունենք շատ լավ ցուցանիշներ խաղային նոթբուքի համար։ Ավելին, այն կարող է լինել շուկայում ամենաթեթևներից մեկը:

Ամուր կորպուսը պատրաստված է ալյումինի համաձուլվածքից՝ ութաստիճան արտադրական տեխնոլոգիայի օգտագործմամբ։ Նոթբուքը հասանելի է մոխրագույն գույնով, ինչպես և 2023 թվականի մոդելը (GU603): Բայց դրանից այն հասանելի է նոր երանգով՝ Platinum White: Նման թեթեւ դիզայնը կգնահատեն նրբաճաշակ օգտատերերը: Լուսադիոդային Slash լուսավորությունը անցնում է կորպուսի անկյունագծով: Կայծակի գույները և էֆեկտները կարող են կարգավորվել կամ անջատվել:

Ստեղնաշարն ու թաչփադը ավելի հարմար են դարձել օգտագործման համար։ Նախ՝ արտադրողները մեծացրել են ստեղների չափսերը, երկրորդը՝ փոխվել է նաև թաչփադը, որը այժմ համապատասխանում է էկրանի չափսերին։ Արտադրողները նաև կատարելագործել են բարձրախոսները․ դրանք 25%-ով ավելի մեծ են, իսկ ծավալն ավելացել է 47%-ով։

Նոթբուքը հագեցած է տարբեր պորտերով, ներառյալ երկու USB Type-C-ին, երկու USB Type-A պորտերը, մեկ համակցված միակցիչը, մեկ SD քարտի սլոթը և մեկ HDMI պորտը:

Արտադրողականություն

Նոր ROG Zephyrus G16 (GA605) կառուցված է նորագույն AMD Ryzen AI 9 HX 370 պրոցեսորի բազայի վրա։ Այն ներառում է 12 միջուկ և 24 հոսք, իսկ ներկառուցված AMD Ryzen AI XDNA 2 նեյրոնային պրոցեսորը ապահովում է մինչև 50 TOPS հաշվողական հզորություն։ Կենտրոնական պրոցեսորի և ինտեգրված Radeon™ 890M գրաֆիկայի հետ, որոնք ավելացնում են 31 TOPS, նոթբուքն ապահովում է բացառիկ արտադրողականություն AI-ով աշխատող հավելվածներում, ինչպիսիք են Windows Copilot-ը և այլ գործիքները:

Հզոր կոնֆիգուրացիան ներառում է նաև NVIDIA GeForce RTX 4070 գրաֆիկական քարտ։ Մոդելի եզակի առանձնահատկությունն արհեստական բանականության աջակցությունն է, որը հեշտացնում է բովանդակության խմբագրումը, բարելավում տեսազանգերի որակը և օգնում է գործարկել ամենաբարդ խաղերը: AMD Ryzen AI տեխնոլոգիան հնարավորություն է տալիս շտկել աչքի կոնտակտը` փոխելով կետայնությունը, ինչը զգալիորեն բարելավում է տեսահաղորդակցությունը։

Հովացման համակարգը բարելավվել է նման ծանրաբեռնվածությանը դիմակայելու համար: Այստեղ օգտագործվում են 2-րդ սերնդի Arc Flow օդափոխիչները, ինչպես նաև կենտրոնական պրոցեսորի համար հեղուկ մետաղական ջերմային ինտերֆեյսը: Ամեն ինչ արված է այնպես, որ նոթբուքը կարողանա երկար ժամանակ պահպանել բարձր արտադրողականությունը։ 

NVIDIA GeForce RTX 4070 

Այս նոթբուքում ներկառուցված NVIDIA GeForce RTX 4070 գրաֆիկական քարտը հզոր գործիք է, որը կարող է հեղափոխել աշխատանքին և խաղերին մոտեցումը առաջադեմ AI հնարավորությունների շնորհով: Մինչև 321 TOPS արտադրողականությամբ և մինչև 105 Վտ ջերմային փաթեթով այն ապահովում է հարթ խաղային փորձ և գրաֆիկայի անհավատալի որակ:

AI-ի վրա հիմնված տեխնոլոգիաների աջակցությունը բարելավում է պատկերի դետալիզացին: Օրինակ՝ DLSS 3-ի աջակցությամբ, կադրերի արագությունը կարող է մինչև չորս անգամ ավելանալ ավելի քան 70 խաղերում: Բացի դրանից, Reflex տեխնոլոգիան նվազագույնի է հասցնում հետաձգումը, ինչը ավելացնում է արձագանքման կառավարումը հայտնի խաղերում, ինչպիսիք են Dota 2-ը, Counter-Strike 2-ը և Fortnite-ը: Այս բարելավումները ոչ միայն ավելի հարթ են դարձնում խաղային պրոցեսը, այլև ավելի ճշգրիտ, ինչը հատկապես օգտակար է պրոֆեսիոնալ գեյմերների համար:

Այնուամենայնիվ, եկեք չսահմանափակվենք խաղերով։ RTX 4070-ը նաև արագացնում է աշխատանքը AI գործիքների և նեյրոնային ցանցերի հետ, ինչը հատկապես օգտակար է բովանդակություն ստեղծողների համար, որոնք օգտագործում են Adobe Firefly-ը, Blackmagic Davinci Resolve-ը, OBS Studio-ն կամ թարմացված Windows հավելվածները:

Բարձրորակ էկրան

ROG Zephyrus G16-ն առանձնանում է խաղային նոթբուքների շարքում որպես առաջինը, որը ստացել էր ROG Nebula OLED էկրանը: 2,5K կետայնությունով և 240 Հց թարմացման արագությամբ 16 դյույմանոց դիսփլեյն ապահովում է ճշգրիտ պատկեր: Բարձր պիքսելային խտությունը և գունային ճշգրիտ արտացոլումը էկրանը դարձնում են իդեալական ոչ միայն խաղերի, այլև լուսանկարների և տեսանյութերի խմբագրելու համար:

VESA DisplayHDR True Black 500-ի աջակցությամբ OLED էկրանը վերարտադրում է բովանդակությունը հարուստ գույներով և սև գունի խորը երանգներով, ինչը հատկապես կարևոր է HDR բովանդակության համար: Բացի դրանից այն ունի 1,000,000:1 ցայտագունություն և DCI-P3ի 100% գունային ծածկույթ:

Նման բնութագրերի շնորհիվ կադրերը չեն դանդաղում, որպեսզի գեյմերները, ինչպես նաև գրաֆիկայի, ռենդերինգի և խմբագրման հետ աշխատող մասնագետները հեշտությամբ կարողանան կատարել իրենց առաջադրանքները: Արձագանքման նվազագույն ժամանակը 0,2 մվ է, այսինքն՝ օգտատերը ստանում է գերազանց հստակ պատկեր:

Գեյմերները նաև կգնահատեն G-SYNC տեխնոլոգիայի աջակցությունը, որն ապահովում է շարժվող առարկաների սահուն պատկերումը և վերացնում է կտրտված պատկերը, երբ կադրերի արագությունը նվազում է:

Ամփոփում  

Թարմացված ROG Zephyrus G16-ը համատեղում է արտադրողականությունը և շարժունակությունը: Այն կարելի է համարել ոչ միայն խաղային սարք, այլև ստեղծագործական առաջադրանքների համար նախատեսված նոթբուք։ Թվարկենք մի քանի առավելություն։

  • Շարժունակություն. Zephyrus G16-ը հիանալի ընտրություն է նրանց համար, ովքեր շարժական սարքի կարիք ունեն:
  • Հիանալի էկրան. տպավորիչ վառ գույներ և պատկերի գերազանց որակ:
  • Էսթետիկա և կորպուսի որակ. G16-ն առանձնանում է խաղային նոթբուքերի շարքում իր ոճային և նրբաճաշակ դիզայնով:

Մենք խորհուրդ ենք տալիս ROG Zephyrus G16-ը այն օգտետերերին, որոնք փնտրում են հավասարակշռված լուծում․ շարժականություն, արտադրողականություն և AI հավելվածների աջակցություն մեկ սարքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter