HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղանակի կանխատեսումը 2012 թ. օգոստոսի համար

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 24...26 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև 37...38 0C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում`գիշերը մինչև 15...17 0C (դիտված բազմամյամիջին բացարձակ նվազագույնը` 12...13 0C, միջին բացարձակ առավելագույնը` 37...39 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում էնորմային մոտ (նորման` 6...11 մմ ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 15...18 0C, որը մոտ է բազմամյա միջինարժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև 28...32 0C,ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 3...6 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 3...7 0C, միջին բացարձակ առավելագույնը` 25...32 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ` դրական շեղումով (նորման` 30...46մմ ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16...19 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև 25...30 0C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 4...8 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 3...7 0C, միջին բացարձակ առավելագույնը` 27...30 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ` դրական շեղումով:

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 18...22 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև 29...34 0C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 5...10 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 8...12 0C, միջին բացարձակ առավելագույնը` 30...32 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ` դրական շեղումով:

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 24...26 0C, լեռնայինշրջաններում` 17...19 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը հովտային շրջաններում մինչև 35...36 0C, լեռնայինշրջաններում` 25...28 0C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 13...16 0C, լեռնային շրջաններում` 4...8 0C (դիտված բազմամյա միջինբացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` 12...13 0C, լեռնային շրջաններում` 5...6 0C,միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում 35...38 0C, լեռնային շրջաններում` 27...28 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման հովտային շրջաններում` 9...20 մմ, լեռնային շրջաններում` 26...30 մմ ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 23...26 0C, լեռնային շրջաններում` 17...19 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը հովտային շրջաններում մինչև 35...36 0C, լեռնային շրջաններում` 25...30 0C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև 13...17 0C, լեռնային շրջաններում` 5...8 0C (դիտված բազմամյա միջինբացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում 11...15 0C, լեռնային շրջաններում` 5...8 0C,միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում 35...37 0C, լեռնային շրջաններում` 29...31 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման հովտային շրջաններում` 8...30 մմ, լեռնային շրջաններում` 15...40 մմ ):

Երևան

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 24...25 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև 35...36 0C,ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 13...15 0C (դիտված բազմամյամիջին բացարձակ նվազագույնը` 13 0C, միջին բացարձակ առավելագույնը` 37 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 8...10 մմ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter