HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

OpenAI o1. արհեստական բանականությունն ավելի երկար կմտածի պատասխանելուց առաջ

ChatGPT-ն ստեղծած OpenAI տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է Strawberry շարքի առաջին՝ o1 մոդելը, որը նախքան պատասխանելը ավելի շատ ժամանակ է ծախսում հարցերի մասին մտածելիս: Ընկերությունը նշում է, որ շարքի մոդելներն ի վիճակի են լուծել ավելի բարդ խնդիրներ գիտության, ծրագրավորման և մաթեմատիկայի ոլորտներում, քան նախորդ տարբերակները:

«Արհեստական բանականության նոր մոդելները սովորում են կատարելագործել իրենց մտածողության գործընթացը, փորձել տարբեր ռազմավարություններ և ճանաչել սեփական սխալները: Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի որակավորման քննության ժամանակ GPT-4o-ն ճիշտ լուծել է խնդիրների միայն 13%-ը, մինչդեռ նոր մոդելը ճիշտ է եղել 83% դեպքում»,- նշվում է OpenAI-ի հայտարարությունում:

Չնայած սրան՝ OpenAI o1-ը դեռ չունի ChatGPT-ի նախորդ մոդելների օգտակար հատկություններից շատերը, օրինակ՝ այն չի կարողանում համացանցում որոնում անել, ավելի դանդաղ է ու չի կարողանա աշխատել ձեր վերբեռնած ֆայլերի կամ պատկերների հետ: Շատ դեպքերում GPT-4o-ն ավելի օգտակար կլինի: Սակայն, ինչպես հավաստիացնում է OpenAI-ը, «տրամաբանական բարդ առաջադրանքների համար սա նշանակալի առաջընթաց է և ներկայացնում է արհեստական բանականության կարողությունների նոր մակարդակը»: Հաշվի առնելով այս ամենը՝ որոշվել է մոդելների անվանումների հաշվարկը սկսել նորից ու անվանել OpenAI o1:

ChatGPT Plus-ի և Team-ի օգտատերերը արդեն կարող են օգտվել o1 մոդելներից ChatGPT-ում: Ինչպես o1-preview-ն, այնպես էլ o1-mini-ն՝ ավելի փոքր, արագ աշխատող մոդելը, կարելի է ընտրել էկրանի վերևի ձախ անկյունում։ 

Շաբաթական սահմանաչափերը կկազմեն 30 հաղորդագրություն o1-preview-ի և 50 հաղորդագրություն o1-mini-ի համար: 

«Հետքը» արհեստական բանականությանը պատմեց, թե սեպտեմբերի 13-ի հորդառատ անձրևից հետո ինչ իրավիճակ է ստեղծվել մայրաքաղաք Երևանում՝ խնդրելով ելքեր առաջարկել։ Մտածեց։ Վերլուծեց խնդիրը։ Հաշվի առավ հանգամանքները։ 9 վայրկյան մտորեց ու առաջարկեց.

  • Արդիականացնել քաղաքի ջրահեռացման համակարգը, որպեսզի անձրևաջրերը արագ և արդյունավետ հեռացվեն փողոցներից։
  • Ավելացնել կանաչապատ տարածքները և օգտագործել թափանցելի ծածկեր, որոնք ներծծում են անձրևաջրերը և նվազեցնում մակերեսային հոսքը:
  • Կառուցել անձրևաջրերի հավաքման ավազաններ, պոմպային կայաններ և այլ կառույցներ, որոնք օգնում են վերահսկել ջրի մակարդակը։
  • Օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպես օրինակ՝ ջրի մակարդակի մոնիտորինգի սենսորներ և վաղ նախազգուշացման համակարգեր:

Հոդվածում օգտագործվել է OpenAI o1-preview մոդելը
Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter