HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վաշինգտոնում կայացել են Բայդեն-Սթարմեր բանակցությունները

Վաշինգտոնում կայացել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, հանդիպումից հետո լրագրողները Սթարմերին հարցրել են, թե արդյոք նրան հաջողվել է Բայդենին համոզել՝ Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին հարվածելու համար Ուկրաինային թույլ տալ օգտագործել հեռահար հրթիռները, որոնք Կիևին տրամադրում են արևմտյան դաշնակիցները:

ԱՄՆ նախագահի վարչակազմը, իր հերթին, հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ հանդիպման ժամանակ Բայդենը և Սթարմերը հաստատել են «Ուկրաինային անսասան աջակցությունը» և «խորը մտահոգություն հայտնել Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանին մահացու զենք տրամադրելու ու Չինաստանի կողմից ռուսական պաշտպանական-արդյունաբերական համալիրին աջակցելու կապակցությամբ»:

Սեպտեմբերի 11-ին բրիտանական The Guardian թերթը, վկայակոչելով բրիտանական կառավարության իր աղբյուրներին, հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային թույլատրել է Storm Shadow հեռահար թևավոր հրթիռներն օգտագործել Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար: Ըստ The New York Times-ի՝ Storm Shadow-ի օգտագործման սահմանափակումները հանելուն պատրաստ է նաև ԱՄՆ-ն: Սակայն Ուկրաինային նման հրթիռներ կիրառելու թույլտվության մասին Արևմուտքը պաշտոնապես դեռևս չի հայտարարել։

Լուսանկարը՝ Stefan Rousseau/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter