HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան և Ռուսաստանը գերիների հերթական փոխանակումն են իրականացրել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին։ Ռուսական ռազմական գերատեսչության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ «վերադարձվել է Կուրսկի մարզում գերեվարված ռուսաստանցի 103 զինծառայող»: Ուկրաինական կողմին, ինչպես պնդում է Մոսկվան, «փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի 103 ռազմագերի»։ 

Ռուսական կողմը նշում է, որ գերությունից ազատված ռուսաստանցի զինվորականները գտնվում են Բելառուսում, «որտեղ նրանց անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում, ինչպես նաև հնարավորություն է ընձեռնվել կապ հաստատել հարազատների հետ»: Ավելի ուշ նրանք կմեկնեն Ռուսաստան։

Նշվում է, որ գերիների փոխանակումն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է գերիների փոխանակման լուրը։ «Մերոնք տանն են»,- տելեգրամյան իր ալիքում գրել է նա՝ հրապարակելով գերությունից ազատ արձակված ուկրաինացիների լուսանկարները:

Զելենսկին նշել է, որ գերությունից ազատ արձակվածների թվում են Մարիուպոլի և «Азовсталь»-ի, Կիևի, Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խարկովի մարզերի պաշտպանները։ 

Նախօրեին՝ սեպտեմբերի 13-ին էլ Ռուսաստանն ու Ուկրաինան իրականցրել էին «49-ը 49-ի դիմաց» բանաձևով գերիների փոխանակումը։ ՌԴ էին վերադարձել հիմնականում Կուրսկի մարզում ուկրաինական հարձակման ժամանակ գերևարված ժամկետային զինծառայողները։ 

Ուկրաինան էլ վերադարձրել է իր զինված ուժերի, ազգային գվարդիայի, ազգային ոստիկանության, սահմանապահ ծառայության մարտիկներին, ինչպես նաև քաղաքացիական անձանց:

Գերությունից ազատված ուկրաինացիների թվում են Մարիուպոլում «Азовсталь» գործարանի պաշտպանները և Ղրիմի թաթար Լենիե Ումերովան, որը Ռուսաստանի իշխանությունների կողմից մեղադրվում է լրտեսության մեջ:

Լուսանկարը՝ Kostiantyn Liberov / Libkos / Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter