HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփը Ռուսաստանի հետ ռազմական հակամարտություն չի ցանկանում

ԱՄՆ նախկին նախագահ և Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին Ռուսաստանի հետ ռազմական հակամարտություն պետք չէ։

«Քվեարկելով Քամալա Հարիսի օգտին՝ դուք քվեարկում եք Ռուսաստանի հետ պատերազմի օգտին։ Ինչ-որ մեկը ցանկանո՞ւմ է Ռուսաստանի հետ պատերազմ: Եթե դա անհրաժեշտ լինի, մենք կգնանք դրան։ Բայց ցանկալի է դա թույլ չտալ»,- Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում իր ելույթի ժամանակ նշել է Թրամփը։

ԱՄՆ նախկին նախագահը հավելել է, որ ձայնը տալով Հարիսին՝ «ամերիկացիները կքվեարկեն նաև զորակոչը վերադարձնելու օգտին»: «Նա ցանկանում է վերադարձնել զորակոչը, զորակոչել ձեր երեխաներին և ուղարկել նրանց պատերազմ, որը չպետք է լիներ»,- պնդել է հանրապետական նախկին նախագահը։

Իր նախորդ ելույթներում և հարցազրույցներում Թրամփը բազմիցս խոստացել է նախագահի պաշտոնում ընտրվելու պարագայում, մինչև երդմնակալության արարողությունը, կարգավորել ուկրաինական հակամարտությունը։ Սակայն` ինչպես, Թրամփը չի բացահայտում։ Նա նաև նշել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում անձամբ անմիջապես կդիմի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ բանակցություններ սկսելու կոչով:

Լուսանկարը՝ Robyn Beck/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter