«Ուլիսը» դուրս մնաց պայքարից
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ուլիսը» երեկ 0-1 հաշվով զիջեց Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին» եւ դուրս մնաց հետագա պայքարից: Երեւանում էլ թիմը պարտվել էր նույն հաշվով: Այս պահին եվրագավաթներում պայքարը դեռ շարունակում են Գյումրու «Շիրակը» եւ Կապանի «Գանձասարը»: Եվրոպայի լիգայի երկրորդ փուլի առաջին խաղերում դրսում մեր թիմերը նույն 0-2 հաշվով զիջել են համապատասխանաբար իսրայելական «Բնեյ Եհուդային» եւ շվեյցարական «Սերվետին»: Պատասխան խաղերը կկայանան վաղը: Գյումրեցիները հանդես կգան սեփական հարկի տակ, իսկ կապանցիները կխաղան Երեւանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել