HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է, որ Տավուշի մարզում արձանագրվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք։

«Դիլիջան քաղաքում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքում հայտնաբերվել է փայտի թեփի պարկերով քողարկված, «հաճարենի» տեսակի ծառից պատրաստված 4.8խմ կողահատ տախտակ։

Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ։

Ապօրինի փայտանյութով բեռնված բեռնատարը տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Հանրապետության մարզերում կանխարգելիչ հատուկ միջոցառումները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։

Լուսանկարները՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter