2023-ի սեպտեմբերին Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկ Պողոսյան արդեն խոսում է, քայլում
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը հայտնում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկ Պողոսյանն արդեն խոսում է, քայլում, ցավազրկողներից հրաժարվել է և մի քանի օրից տուն է գնալու։
«Հիշու՞մ եք այն տղային, որ ուղիղ մեկ տարի առաջ նրա մահվան լուրին հաջորդեց տեղեկությունը, թե՝ սրտի զարկերը վերականգնվել են… Նարեկն էր, ողջ է և առողջ։ Անցյալ տարվա սեպտեմբերին Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում, ցավազրկողներից հրաժարվել է, զբոսանքի է գնում։ «Պինդ մնացեք, տղե՛ք, գալիս եմ»։ Հիշողության մեջ դաջված վերջին նախադասությունն է, որ բացականչել էր վիրավոր ընկերների մոտ սլանալիս՝ քանի դեռ ինքը չէր վիրավորվել: Այժմ Նարեկը Զինվորի տանն է։ Մի քանի օրից տուն կգնա»,- նշվում է Վերականգնողական կենտրոնի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել