HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծամորի պոլիկլինիկան բարվոք պայմաններ կունենա

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում:

Մեծամորի հիմնախնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով Դերենիկ Դումանյանը ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ այցելել է Մեծամորի պոլիկլինիկայի նախկին, այսօր չգործող, տարածք, այնուհետև Մեծամորի հիվանդանոցի մասնաշենք, որտեղ տեղակայված է ներկայիս պոլիկլինիկական ծառայությունը:

Նախարարը շրջել է հիվանդանոցի մասնաշենքերում և ազատ տարածքում, ծանոթացել ինֆեկցիոն, մանկական, վերակենդանացման, թերապևտիկ, վիրաբուժական բաժանմունքների գործունեությանը, աշխատանքային պայմաններին և խնդիրներին: Հաշվի առնելով առկա վիճակը` նախարարը հանձնարարել է ներկայացնել Մեծամորի հիվանդանոցի զարգացման ծրագիր:

Շրջայցի ընթացքում Դերենիկ Դումանյանը նաև հանձնարարել է Արմավիրի մարզպետարանի համապատասխան ծառայության հետ համատեղ կատարել ուսումնասիրություն և ներկայացնել հստակ առաջարկ Մեծամորի պոլիկլինիկական ծառայության տեղակայման վերաբերյալ: Միաժամանակ նախարարը հանձնարարել է Մեծամորի պոլիկլինիկային էլեկտրասրտագրման սարք հատկացնել:

ՀՀ ԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter