HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը և Վրաստանը համաձայնեցրել են ընդհանուր պետական սահմանի երկու երրորդը

Ադրբեջանն ու Վրաստանը համաձայնեցրել են ընդհանուր պետական սահմանի երկու երրորդը: APA գործակալության փոխանցմամբ` այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն:

«1996 թվականից գործող հանձնաժողովն աշխատում է երկու երկրների միջև սահմանազատման ուղղությամբ, և մինչ օրս սահմանի երկու երրորդը համարվում է համաձայնեցված: Մենք կարծում ենք, որ վրաց-ադրբեջանական սահմանի վերաբերյալ վիճելի հարցեր չկան, կան չհամաձայնեցված հարցեր։ Դա բնական է։ Որովհետեւ սահմանային հարցը կարևոր է և միևնույն ժամանակ բարդ յուրաքանչյուր պետության համար։ Հետևաբար, սահմանային գիծը պետք է սահմանվի այնպես, որ այլևս ստիպված չլինենք վերադառնալ դրան: Ներկայումս աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Վրաց-ադրբեջանական սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 480 կիլոմետր: Պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացն սկսվել է 1996 թվականին՝ վրաց-ադրբեջանական երկկողմ միջկառավարական հանձնաժողովի կողմից։

Լուսանկարը՝ donthurrythejourney.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter