HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլ չդիմացա

Վերջին ժամանակներս մասնավորապես այլընտանքային լրատվության տարածման ջատագովները հաճախ են վկայակոչում տեղեկատվության տարածման նոր միջոցների մասին (ինչը, բնականաբար, շատ հետաքրքիր ու ողջունելի է), բայց նույն կերպ էլ անընդհատ խոսվում է հանրային նշանակություն ունեցող տեղեկությունների տարածման, հրապարակայնացման կարևորության մասին: Այ ցավդ տանեմ, ինձ կամ հասարակության մեջ ո՞ւմ է հետաքրքիր, թե երեկ մեկ, էսօր երկու, վիրահատությունից հետո Եվա Ռիվասը քայլում է:

Երկուշաբթի օրով ուզում ես տեղեկանալ, թե ինչ կարևոր իրադարձություններ են եղել էս երկրում, ի՞նչ է լինելու այն հազարավոր հիվանդների վիճակը, ովքեր դեղորայքի հերթական թանկացումից հետո կգերադասեն մեռնել, քան դեղատներում պարտքի ցուցակն ավելացնել:

Մտածում ես, որ մի օր գոնե կբռնի այն բուժքրոջ ձեռքը, ով կիրակի օրը սրտի ԷԿԳ անելու համար կանգնում է հիվանդի գլխավերևում, 2 հազար դրամ ուզում ու հավելում, որ ևս հազար դրամն էլ իր տաքսու ճանապարհավարձն է: Ի՞նչ անի աղջիկը, մեղավո՞ր է, որ քաղաքում կիրակի օրերը երթուղային տաքսի չի աշխատում: Կամ հոր տնից բերած ԷԿԳ ապարատը մարշրուտով ո՞նց տեղ հասցնի:

Հույս ունես, որ կարող է աշխատանքային շաբաթվա առաջին օրը գաս գործի ու ասեն' վերջ, էլ ինտերնետային կայքերում արյուն ու դանակ չես տեսնելու, երիտասարդ մի սպանվածի' դեպքի վայրում անտեր մնացած... կոշիկ չես տեսնելու ու փառք աստծու, որ այդ երիտասարդի մայրն այդ օրերին հաստատ սիրտ չի ունենա «ինտերնետ մտնելու»:

Կամ էլ գուցե կարողանամ մի մխիթարիչ խոսք գտնել 16-ամյա աղջկաս համար, ով երեկ' ամբողջ երեկո, դիտում էր, թե ինչպես են ինքնասպանություն գործած իր հասակակցի դիակը քաշում: Իսկ մի քան օր առաջ էլ քարացել էր, թե ոնց է աղեկտուր մղկտում Կիևյան կամրջից իրեն վայր նետած, բայց ողջ մնացած երիտասարդը:

Ջհանդամը, թե երգչուհի Շուշանի համար մամուլի ասուլիսում աթոռ չէին նախատեսել. վաթսունն անց Վահանը, ով գերազանցությամբ ժամանակին ավարտել է Երևանի պետական համալսարանը, արդեն քանի տարի է, քնում է լիմոնադի շշերի երկու արկղը միացնող տախտակին ու անձնագիր էլ չունի:

Քաշունի գյուղում ուրախանում են, որ գիշերվա տեսած երազն իրականանում է, ու իրենց գյուղն ավտո է գնում, ամեն օր հարյուրավոր ջնջխված մերսեդեսների ու BMV-ներ են ցուցադրում: Ու այնքան է լոճվել էդ թեման, որ Քյարքիի ձորի նետված մեքենայի վարորդի դին հանելու արարողությանը երկու օր շարունակ մասնակցող, ձորի գլխին կանգնած ոստիկանության աշխատակիցների դեմքին ֆոտոլրագրողը ուրախ ժպիտն է արձանագրել:

Գիտեմ, էս տողերը կարդացողները 100 անգամ կասեն, թե գավառական մտածելակերպ է, կամ էլ նորը չեմ ընկալում: Կարող է' ճիշտ է, թե չէ խուլ ու համր չէի ձևանա, թե ոնց վերջերս Գորիս քաղաքի թիվ 4 դպրոցի հարևանությամբ մի օրում կտրեցին ծառերն ու իբր թե հանգստի վայր են կառուցում:

Չէի սսկվի, որ ամեն աստծու օրը անցնելով Օրբելյանների փողոցով, կարող ես ականատես լինել սահմռկեցուցիչ տեսարանի, թե ոնց են... մարդ հերձում, որովհետև ամենատարրական պայմաններ չունեցող դիահերձարանի մասին այնքան եմ գրել, որ վախենում եմ' քեն պահեն ու... ստիպված լինեն մահից հետո ինձ նույն օրը թաղել:

Ճիշտ այսօրվա դիահերձարանի կողքին էլ ընդամենը 1 տարի առաջ էս քաղաքի սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ օրական 1 անգամ անվճար ճաշ էին ստանում, բայց «հիվանդանոցի պայմանները բարելավելու նպատակով» ծերերին վտարեցին, իսկ նոր կառուցված բարեկարգ հիվանդանոցի տարածքում մի անկյուն չգտնվեց:

Էսպես էլ ինչքա՞ն շարունակեմ: Մինչև շաբաթվա վե՞րջ, երբ ուրբաթ օրերին մարզպետի ընդունարանի առաջ տասնյակ մարդիկ են հավաքվում' հիմանականում բուժվելու նպատակով աջակցություն խնդրելու նպատակով: Ու որպես էս երկրի մարդիկ' հաստատ նրանց հեչ պետքն էլ չի, թե Եվա Ռիվասի արգանդը վիարհատել են: Մեկ է, նրա համար ճար կլինի, ամենալավ վիրաբույժն էլ նրան փեշքեշ:

Մեկնաբանություններ (5)

Anahit
axr dimanalu chi.... Astvac ta mer joxovrdi vichakn aynqan barelavvi,vor miayn Shushani,Yevai u ............myusneri animast temaner@ nranc hetaqrqri.
Միքայել Ասլանյան
Համաձայն եմ Վահագնի հետ: Շատ շատերը թերթ կամ լրատվական կայքեր կարդալիս ցանկանում են տեղեկանալ նաև մշակութային անցուդարձին, ինչպես նաև երգՉիստ-երգչուհիների մասին լուրերով: Չնայած անձամբ ես մեղմ ասած տանել չեմ կարողանում Էստրադային կամ պոպ մլավոցները, բայց Ռիվասի մասին հաստատ կկարդայի, ուղղակի համոզվելու համար որ նրա հետ ամեն ինչ կարգին ա: Էնպես որ, ինչպես Վահագնը շատ ճիշտ նկատեց, եթե մի բան Սուսաննա Շահնազարյանին չի հետաքրքրում, դա բոլորովին չի նշանակում, որ էդ բանը ոչ մեկին չի հետաքրքրում:
Varaz Syuni in Amsterdam
Urax em vor վաթսունն անց Վահանը (der) kendani e. Xosky ANKASKATS Գորիսեցի Վահան YOLIANI masin e, vori masin Սուսաննա Շահնազարյանը mot 1 tari araj grel er HETQ-um. Ir patmutuny indz vra bavakanin azdets....................Yes shat tsankatsa (u DER tsankanum em) gone MI KICH iren ognel: GONE andznagir stana, vorpeszi karoxana NPAST stanal.................Tsavok hodvatsi HEXINAKY aydpes el CHARDZAGANKETS indz...............Husov em HIMA Սուսաննա Շահնազարյանը indz het kkapvi ays hartsov.
Arman
chshmatir e asvac. kecesss...
HAYKO
bravoooooooooooooo...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter