HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրեմլում համաձայն չեն ՀԱՊԿ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Մոսկվան համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀԱՊԿ-ի վերաբերյալ գնահատականին, իսկ այդ կազմակերպությունը Հայաստանին սպառնալիք չի ներկայացնում: Այդ մասին ռուսական TACC գործակալության հարցին ի պատասխան հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Խոսքն այն հարցերի մասին է, որոնք վերաբերում են Հայաստանի ինքնիշխան իրավունքների ոլորտին. Հայաստանն ինքն է ընտրում զարգացման ռազմավարական, մարտավարական ուղիները, բայց դրա հետ մեկտեղ, իհարկե, մենք պետք է կտրականապես չհամաձայնենք պարոն Փաշինյանին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը հավելել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի ինքնիշխանությանը «չի կարող և չի բխում ոչ մի վտանգ, ոչ մի սպառնալիք»։ Նրա պնդմամբ՝ այդ կազմակերպությունը կանգնած է անդամ պետությունների ինքնիշխանության պահպանման կողքին։

«Այդ դիրքորոշումը համբերատար կերպով կհասցնենք հայկական ղեկավարությանը։ Հայաստանի հետ շփումները մենք շարունակում ենք և շարունակելու ենք։ Անշուշտ, այդ երկիրը մեր մտերիմ գործընկերն է»,- թեման եզրափակել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման պատճառներից մեկը նաև այն է, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։ 

«Անընդհատ քննարկվում է՝ արդյոք Հայաստանը փորձում է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին: Մենք լիարժեք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացված հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ: Մեր այդ շեշտադրումից անցել է երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել և արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Կամ, եթե նույնիսկ ակնհայտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում և դրանք համոզիչ չեն, ամեն վայրկյան Հայաստանն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից»,- հայտարարել էր Փաշինյանը։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter