HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆինլանդիայի նախագահն առաջարկում է Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հնարավոր բարեփոխումները պետք է ներառեն կազմի ընդլայնում, ցանկացած պետության համար վետոյի իրավունքի վերացում և ցանկացած անդամի բացառում, որը մասնակցում է «անօրինական պատերազմին», ինչպիսին է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը։ Այդ մասին նա հայտարարել է Reuters գործակալությանը տված հարցազրույցում։

Ստուբը նշել է, որ բարեփոխումների կոչերին ինքը ևս կմիանա հաջորդ շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, որտեղ կքննարկվի այդ կազմակերպության Անվտանգության խորհրդի կազմը: 

Ֆինլանդիայի նախագահի խոսքով՝ Անվտանգության խորհուրդը, որը բաղկացած է հինգ մշտական և տասը ոչ մշտական անդամ երկրներից, ամբողջ աշխարհում կոչված է աջակցելու խաղաղությանը, սակայն աշխարհաքաղաքական մրցակցությունը նրան փակուղի է մտցրել մի շարք հարցերում, այդ թվում՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման:

Լուսանկարը՝ Emmi Korhonen/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter