
Իրանը հերքել է փեյջերի պայթյունից դեսպանի աչքը կորցնելու մասին լուրը
Բեյրութում Իրանի դեսպանատունը կեղծ է անվանել The New York Times պարբերականի հրապարակումն այն մասին, որ Լիբանանում կապի սարքերի պայթեցման հետևանքով Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին կորցրել է տեսողությունը։
«Հայրենակիցներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացնում ենք, որ դեսպան Ամանիի բուժման գործընթացը լավ է ընթանում: Պարոն Ամանիի ֆիզիկական վիճակի և տեսողության մասին հրապարակված լուրերը սուտ են»,- X-ի իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել Լիբանանի Իրանի դեսպանությունը։
سفارت جمهوری اسلامی ایران در لبنان به اطلاع هموطنان عزیز و اصحاب رسانه میرساند که روند درمان آقای امانی، سفیر محترم، بهخوبی پیش میرود و شایعات منتشرشده در مورد وضعیت جسمی و شرایط بینایی آقای امانی، عاری از صحت است.
— السفارة الإيرانية- لبنان (@IranEmbassyLB) September 18, 2024
Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի իր աղբյուրներին, հայտնել էր, որ դեսպանը կորցրել է մի աչքը և լրջորեն վնասել մյուսը:
Հիշեցնենք` նախօրեին հայտնի դարձավ, որ Բեյրութի հարավային արվարձանում, որտեղ տեղակայված են Հեզբոլահի շտաբային գրասենյակները, կապի սարքավորումների պայթյունների հետևանքով հիվանդանոցներ են տեղափոխվել տասնյակ տուժածներ: Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ վիրավորների թվում է նաև Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։ Նա վիրավորվել էր փեյջերի պայթյունի հետևանքով։
Իրանական Mehr գործակալությունը փոխանցել էր, որ Ամանիի վնասվածքները թեթև են, իսկ նրան տեղափոխել են Բեյրութի հիվանդանոցներից մեկը։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել