HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենն՝ ընդդեմ դատախազութան

Դատախազության կողմից անարժեք և վիրավորական պիտակներով, դատարկ ու մոլորեցնող «փաստարկներով» համեմված դեմագոգիկ և երկարաշունչ հայտարարությանը թերևս անիմաստ է մանրակրկիտ անդրադառնալը:

Ցավոք, օրինականության, արդարության և ճշմարտախոսության հետ հեռավոր աղերսներ ունեցող դատախազության առանձին անհատներ տասնամյակներ շարունակ վարկաբեկել են իրենց համակարգը, այժմ էլ փորձում են վարկաբեկել մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:

Մենք բարձր ենք գնահատում դատախազության հարյուրավոր ազնիվ և գրագետ աշխատակիցների գործունեությունը, և վստահ ենք, որ առանձին դատախազների խախտումները  չեն ստվերի ողջ համակարգի գործունեությունը: Հուսով ենք՝ մոտ ապագայում մարդու իրավունքների և օրենքի խախտումները այդ համակարգի կողմից էականորեն կնվազեն:

Միևնույն ժամանակ հայտնենք, որ Անահիտ Վարդանյանի գործով դատախազության խախտումների նոր մանրամասները ներկայացված են այստեղ:

Պաշտպանի աշխատակազմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter