
Արևային վահանակներ՝ Լիտվայի ֆինանսավորմամբ
Լիտվայի շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական նախագծերի կառավարման գործակալության ֆինանսավորմամբ լիտվական «Սոլետ» ՍՊԸ-ն նախաձեռնել է արևային վահանակների ու այլ սարքավորումների փոխադրումը Հայաստան, որոնք նախատեսված են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի, Լոռու և Սյունիքի մարզերում գործող ոչ առևտրային կազմակերպությունների համար։
Վահանակներ կստանան մի շարք դպրոցներ, պոլիկլինիկաներ, Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը և այլն։ Ընդհանուր՝ 13 հաստատություն։
Ըստ կառավարության՝ այն կնպաստի վերականգնվող էներգիայի ենթակառուցվածքների տարածմանը, ինչպես նաև բնապահպանական աղտոտման և կլիմայի փոփոխության խնդիրների լուծմանը:
Լուսանկարը՝ agenda.ge կայքից, Վրաստանի համար լիտվական ընկերության արտադրած արեւային վահանակները
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել