HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չարաշահել է պաշտոնեական դիրքը և փաստաթղթերում կեղծիքներ կատարել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների ծառայողները պարզել են, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արագածի անձնագրային խմբի առաջատար մասնագետ Գայանե Հովհաննիսյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, փաստաթղթերում կատարել է կեղծիքներ, առանց համապատասխան փաստաթղթերի առկայության և մտացածին հիմքերով 2011 թ. մայիսի 4-ի ամսաթվով մի քաղաքացու տվել ՀՀ քաղաքացու անձնագիր:

2012 թ. ապրիլի 18-ին Հովհաննիսյանը նույն անձի տվյալներով տվել է ՀՀ քաղաքացու երկրորդ, իսկ մայիսի 30-ին՝ երրորդ անձնագիրը:

Նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Մեկնաբանություններ (2)

Ribok
Սա առաջին դեպքը չէ ով գիտի քանի քանիս են կեղծվել։ Անձամբ ինձանից վերոհիշյալ տիկինը և նրա քույրը դրամ են ուզել։
GALUST
KAROX E @NTRUTYAN E UXARKKEL?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter