HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականն առաջադիմել է 1 հորիզոնական ու հիմա 96-րդն է

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական վարկանիշային ցուցակը: Հայաստանի ընտրանին, որը հաշվետու ժամանակահատվածում 4-1 հաշվով հաղթել է Լատվիային եւ 0-2 հաշվով պարտվել Հս. Մակեդոնիային, առաջադիմել է 1 հորիզոնական ու հիմա 96-րդն է աշխարհում: 

Համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին լավագույն 10-յակում հաջորդում են Ֆրանսիան, Իսպանիան, Անգլիան, Բրազիլիան, Բելգիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Կոլումբիան, Իտալիան:

Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության C լիգայի 4-րդ խմբում Հայաստանի մրցակիցներից ամենաբարձր ցուցանիշն ունի Հս. Մակեդոնիան, որը պահպանել է 72-րդ տեղը: Լատվիան մնացել է 137-րդ հորիզոնականում, իսկ Ֆարերները նահանջել է 2 հորիզոնական ու հիմա 140-րդն է: 

Նախկին խորհրդային երկրներից ամենաբարձր տեղում Ուկրաինան է (24), հաջորդում են Ռուսաստանը (34), Ուզբեկստանը (60), Վրաստանը (66): Մյուսները Հայատանից ավելի ցածր դիրքերում են:

Մեր հարեւաններից ամենալավ արդյունքն ունի Իրանը (19), Թուրքիան 26-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 66-րդը, իսկ Ադրբեջանը՝ 113-րդը:

Հաջորդ վարկանիշային ցուցակը կհրապարակվի հոկտեմբերի 24-ին: Մինչ այդ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում հոկտեմբերի 10-ին կհյուրընկալվի Ֆարերներին, իսկ հոկտեմբերի 13-ին կընդունի Հս. Մակեդոնիային: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter