HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիան պատրաստվում է մոտ 400 միլիոն եվրո տրամադրել Ուկրաինային

Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է Ուկրաինային մոտ 400 միլիոն եվրոյի չափով լրացուցիչ օգնություն հատկացնել։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Ուկրաինայում մշտապես վատթարացող ռազմական իրավիճակի պատճառով լուրջ վտանգ կա, որ Ուկրաինան, առանց նյութական աջակցության զգալի ավելացման, իր պաշտպանական արշավում կարող է պարտություն կրել»,- ասվում է խորհրդարանի բյուջետային կոմիտեին ուղղված նամակում, որը պատրաստել է Գերմանիայի ֆինանսների նախարարությունը այդ երկրի պաշտպանության նախարարության խնդրանքով։

Գերմանիայի ֆինանսների նախարարությունը խորհրդարանին խնդրում է հավանություն տալ Ուկրաինային 397 միլիոն եվրոյի չափով օգնության հատկացմանը՝ նշելով, որ այդ օգնության «չպլանավորված կարիքը» առաջացել է վերջին մի քանի շաբաթների ընթացքում:

Այդ երկրի ֆինանսական գերատեսչությունն ընդգծում է, որ օգնությունը պետք է հատկացվի անհապաղ, որպեսզի մինչև 2024 թվականի ավարտն այն կարողանա ազդեցություն ունենալ ռազմական իրավիճակի վրա։

Գերմանիան Ուկրաինայի գլխավոր դաշնակիցներից մեկն է։ 2024 թվականին Ուկրաինային որպես աջակցություն Բեռլինը պլանավորել էր տրամադրել 8 միլիարդ եվրոյի աջակցություն։

Լուսանկարը՝ reisezielinfo.de-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter