HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոլդովայի ԶՈւ ԳՇ նախկին պետը մեղադրվում է պետական դավաճանության մեջ

Մոլդովայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Իգոր Գորգանին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին հայտնել է Մոլդովայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և հատուկ գործերով դատախազության մամուլի քարտուղար Էմիլ Գայտուրը:

«Դատախազների կողմից նախկինում հայտարարված գործում հայտնված անձին տրվել է մեղադրյալի կարգավիճակ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է <...> և, ըստ օրենքի, նա օգտվում է անմեղության կանխավարկածից մինչև դատարանի վերջնական որոշումը»,- հայտարարել է մոլդովացի պաշտոնյան։

TV8 հեռուստաալիքը, որը հրապարակել է դատախազության ներկայացուցչի մեկնաբանությունը, և ռուսական The Insider-ը, կարծում են, որ խոսքը Գորգանի մասին է:

Իգոր Գորգանին Մոլդովայի պաշտպանության նախարարությունից հեռացրել էին 2021 թվականին։ Երկու տարի անց նա սկսեց աշխատել Քիշնևում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով ներկայացուցչությունում (UNHCR-Moldova):

Այս տարվա հունիսին The Insider-ը և մոլդովական Маленькая страна պարբերականը հետաքննություն էին հրապարակել այն մասին, որ Գորգանը երկար տարիներ եղել է ռուսական ռազմական հետախուզության գործակալ։ Հրապարակման հիմքում Գորգանի նամակագրությունն էր Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության իր համակարգող՝ գնդապետ Ալեքսեյ Մակարովի հետ։

Հետաքննության հրապարակումից հետո Մոլդովայի նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Գորգանի պետական պարգևներն ու զինվորական կոչումները հետ են կանչվելու:

Մոլդովայի դատախազությունը քրեական գործ հարուցեց ազգային պաշտպանության հետ կապված տվյալների փոխանցման փաստով։ Գորգանը հերքում է բոլոր մեղադրանքները։ 

Լուսանկարը՝ The Moscow Times-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter