HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2012թ.-ի հուլիսի վերջին շաբաթվա քաղաքական եփ ու թափը Գյումրիում

Գյումրին երգ ունի, Գյումրին վերք ունի, Գյումրին ասելու մի նոր խոսք ունի: 

Վերջին մի շաբաթվա ընթացքում կարծես թե անտառահատումներ են Հանրապետական կուսակցության շարքերում: ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի ղեկավարի պաշտոնում Վարդան Ղուկասյանին փոխարինեց Սայաթ Մինասյանը: Մի փոքր ֆուտբոլային հնչեց՝ ինչեւէ: Հին կաղնիներին տապալում են լավ եւ բարեխիղճ աշխատանքի համար (համենայն դեպս Գյումրու քաղաքապետի աշխատանքը Հանրապետական կուսակցության շարքերում լավ եւ բարեխիղճ աշխատանք էր բնորոշում  ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀԿ կուսակցության ղեկավար Հովիկ Աբրահամյանը Գյումրի այցելության ընթացքում), որոնց փոխարինում են նորերը: 

Լավ ու բարեխիղճ աշխատանքի համար մի բան էլ պաշտոնապես ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈՒՆ էին հայտնել կուսակցության անունից: Կարելի է ենթադրել, որ շնորհակալություն հայտնել էին վերջին տասնամյակի ընթացքում Գյումրին մինչեւ ուղն ու ծուծը  Հանրապետական կուսակցության անդամ դարձնելով: «Ես էլ եմ շնորհակալ» դժվար թե լիներ, քանի որ Օազիսում էլ շնորհակալություն ասելու բան չէր մնացել: Վա՞տ էր: գալիս-գնում էիք, ուտում խմում էիք, ո՛չ ժողովրդից էիք տեղյակ, ո՛չ խնդիրներից: Ամեն անգամ բավարարվում էինք.«Վարդան, դու կկարգավորես չէ՞» հարցով, որի դիմաց ստանում էիք սպառիչ պատասխան.«Հա, հբը ինչխ»: Հիմա սեւ կատու է անցել մեջներով, թե եսիմ ում էշին են չոշ ասել, դժվար է կանխատեսել, բայց որ  Հանրապետական կուսակցությունում Դուք-ից անցել են Դու-ի՝ դա փաստ է:  Բայց թե էլի ընտրություններ կգա, բլբուլի ձայնն էլի պետք կգա, 5000-ը 10000 դարձնելու կարիք կլինի, վերջում էլ կհավաքվեն, կմտածեն կատվի վզին ո՞վ պետք է զանգ կախի: Ճստոն, Մստոն, Ֆլան, Բեֆան արդեն ոտքի վրա են, ոչ մեկ ոչ կաղ է, ոչ էլ խնդիր ունի: Տուր թե կտաս:

Մի կերպ լրագրողների հարցերին պատասխանելուց հետո քաղաքապետը ցույց տվեց, որ ժամանակը կգա ու ամեն ինչ պարզ կլինի, քանի որ ինքը Վերին Երուսաղեմի համար է անում ամեն ինչ: Լրագրողներից մեկին էլ արանքամեջ հասցրեց «ՄՈՒՏԻԼՈՎՉԻԿ» անվանարկել՝ խուսափելով ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի մասին պաշտոնական հայտարարություն անելուց: 

Օնլայն լրատվամիջոցներն էլ սկսել են «ժառիտ անել»: 3 օր լուր են տարածում, հետո էլ 3 օր հերքում են այդ լուրը: Նախ ասում էին, որ Չիկագոյում, վայ չէ՝ Գյումրիում, քաղաքապետի որդին կրակոցներ է արձակել, հետո էլ ասում են.«Ազնիվ խոսք, գնացել ոստիկանությունից ճշտել ենք, որ նման բան չկա, Գյումրիում ընդհանրապես կրակոց չի եղել»: Հետո էլ Ազգային անվտանգությունից էին ճշտել, որ Սպարտակ Ղուկասյանը «Մատյան գնդի» հետ գնացել է Մոսկվա թռնելու, բայց ոստիկանությունը տարել է բարոյական հաղթանակ՝ չճշտված տվյալների համաձայն անձնագրային խնդիրներ ունենալու պատճառով չեն թույլատրել օդանավ բարձրանալ: Լրատվամիջոցներն էլ շտապել են ձեթ ավելացնել.«Գյումրու քաղաքապետի որդուն արգելել են լքել երկիրը» վերնագրերով: Իսկ եթե անձնագրի հետ կապված խնդիրները կարգավորի՝ ի՞նչ եք ասելու:  

Հետո եկավ գող փիսո ու քաչալ շուն հիշելու ժամանակը: ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ոչ պատշաճ կերպով էր արտահայտվել Վարդան Ղուկասյանի վերջին տասնամյակի ընթացքում կատարած աշխատանքի վերաբերյալ, ինչին ի պատասխան քաղաքապետը հիշեց, որ Աշոտը բուֆետչիկ է եղել, Օազիսում հաց ու մաց է կերել, ընտրություններին էլ պարբերաբար ջան են ասել, ջան լսել, հիմա Աղաբաբյանը Վասակի պես է իրեն պահում: Մոռացել է, որ ժամանակին կատուն ճոնն էր, շունն էլ գլխին գդակ չուներ:

Արդյունքում վիճակախաղի տոմսը ձեռքում սպասում է Սամվել Բալասանյանը: ՀՀԿ-ն «Դաբռոն» Գյումրիում ԲՀԿ-ին է տալիս: Ժողովուրդն էլ ասում է.«ՀԼԸ STOP»: «Գյումրին ես եմ» Ֆեյսբուքյան էջի նախաձեռնողական խումբը որոշել է ստորագրահավաք կազմակերպել՝ ի նշան իրենց ընտրական իրավունքի պաշտպանության: Ասում են ի՞նչ Սամվել, ի՞նչ բան, թողեք ընտրենք ում ուզում ենք՝ այսինքն Վարդան Ղուկասյանին էլի: 

Անդրադառնալով ԶԼՄ-ների ռեյտինգային մարաթոնին՝ ասեմ, որ ինչ ասես, որ չարեցին համ ու հոտով նյութեր տեղադրելու համար: Կարդալուց հետո իջնում էի քաղաք՝ իմանալով, որ տեխնիկա ու զորք պետք է տեսնեմ, էն էլ էլի հին ու մաշված քաղաքն էր: ՁԵՐ տաժանակիր աշխատանքի արդյունքում ամբողջ հայությունը խուճապի մեջ էր.«Ո՞նց թե: Գյումրիում քաղաքացիական պատերա՞զմ է»: Հրաշք եք, հրաշք, միայն ավելացնեմ.

 Վաղը ենթադրում եմ, որ կխոսեն.«Քաղաքապետի որդին այս անգամ «Թիլվիզկու պոեզով գուզեր տեղ էրտար», «Նախագահը կատաղել է», «Վարդանի հացն ու ջուրը միանգամից Նաջարյանը կտրեց», «Ճտերն աշնանն են հաշվում, ընտրություններն աշնանն են», «Վարդանը Հանրապետական կուսակցությունում ձայն հավաքող է եղել» ու լիքը փիֆ-փիֆ բաներ: Նախագահը Բաղրամյանից դուրս գար, մի հատ պարզաբանում տար՝ թեկուզ եւ կեղծ, դրան էլ եմ համաձայն, միայն թե աղբահավաք մեքենա չդառնա օնլայն լրատվական դաշտը:

Արսեն Վարդանյան

http://gyumri-armenia.blogspot.com/

Մեկնաբանություններ (3)

Art
hodvacagir Sayat Minasyanin cheq tarberum Sahak MInasyanic
MAA
Լավ այ ժողովուրդ չհոգնեցիք էդքան խոսելով էդ պատահական ու բախտախնդիր քաղաքապետի` մի փառատենչ չարքի մասին, որին հենց դուք` իշխանություններդ /Քոչարյանն ու Սարգսյան/ ասպարեզ ու նման չարիքին դաբրո տվեցիք, իսկ կիսատ-պռատ գողականներն էլ .շինեցին: Ամոթ է, դադարեցրեք խոսել էդ քցողի, սուտ աստվածապաշտի, գործ տվողի /երևի շատերը չգիտեն/ մասին: Ինչ է մոռացաք թե սա դեռ 1996-ին իր փոքրաթիվ հարամզադեքով ինչպես էր ատամներով պաշտպանում ԼՏՊ-ին, հետո պատահականորեն իշխանության գալով ամեն առիթով այպանում ու զավեշտ է, բայց թալանչի անվանում նրան: Քոչարյանին, ընդամենը մի քանի օր առաջ ՍՍ-ին ծառայամտորեն ծառայող շահերը սպասարկող վարդանիկը էսօր արդեն իր նեղ շրջապատում,/որոնց մեջ նրա ամենամերձավորներից մեկը նրա մահն է նույնիսկ երազում, /նրանց` հատկապես ՍՍ-ին հայտարարել է իր թիվ մեկ թշնամին: Է պարոնայք երկրի տերեր դուք եք այդ իշխանությունը տվել,դուք էլ ուղղեք ձեր սխալները նաև վերցնելով նրանից այն ինչ նա խլել էր այս մեղավոր գյումրեցիներից...:
ԱՄԱ
Գյումրու քաղաքապետի ով լինել -չլինելու հարցը վերջերս հանրության մեջ շատ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացրել քան, որքան էլ որ տարօրինակ է մայրաքաղաքի քաղաքապետի նշանակման շուրջ երբևէ եղած հանրային : Այն, որ Սերժ Սարգսյանը Գյումրու քաղաքապետի հարցում ճիշտ որոշում է կայացրել, /թողնենք ընտրության գաղափարաբանությունը, ժողովուրդ-ընտրող ձևական գործընթացը/, Սամվել Բալասանյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջարկելու նկատառումով մի քանի գործոններով պայմանավորված արդարացված է: Նախ, Ս.Բալասանյանը հավասարակշռված, լուրջ, անձնավորություն է, ով ունի հարուստ աշխատանքային կենսափորձ,ով անցել է տնտեսական, կուսակցական, քաղաքական ոչ դյուրին ճանապարհ, ով սերված է աշխատասեր, համեստ ընտանիքից և որ պակաս կարևոր չէ ունի դաստիարակված, կրթված զավակներ, որոնց զուսպ ու բարեկիրթ վարքագծի մասին միայն դրական արձագանքներ են լսվում: Անշուշտ, Գյումրիում կան լուրջ արժանիքներ ունեցող անձինք, որոնք և արժանի են և կարող են լինելու, ընտրվելու, նշանակվելու քաղաքապետի պաշտոնում, բայց բազում օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ կան նաև քաղաքական, սոցիալական, կուսակցական, տնտեսական և այլ բնույթի խնդիրներ որոնց հաղթահարումն այսօր դեռևս նման մարդկանց համար անիրագործելի են: Ուստի շատ ավելի արդարացի, ավելին, խելամիտ կլիներ, որ մոլորված գյումրեցիները ոչ թե առանց խորությամբ գնահատելու ստեղծված բարենպաստ վիճակի կարևորությունն ավելորդ պիտակավորումներ կպցնեին Ս.Բալասանյանին, այլ լռությամբ, թեկուզ ձևականորեն, կատարեին իրենց քաղաքացիական պարտավորությունները, զերծ մնալով մարդկանց հասցեին ավելորդ ու անհարգի որակումներից, այդպես նաև նպաստելով փրկելու քաղաքն այս անգութ թալանից և վերջնականապես այն ազատագրել ամոթալի ճորտացումից: Սթափվեք գյումրեցիներ, իրոք մեղք եք, ուշադիր նայեք ձեր շուրջը, նայեք ձեր տառապած, հոգնած, ընկճված ու տխուր դեմքերին, չունեցած ունեցվածքին, դժվարությամբ հայթհայթվող օրվա ապրուստին ու փորձեք հասկանալ, թե ինչու է այդպես...մեկ անգամ փոձեք չվախենալ ձեր թաղերի վա~յ ավտարիտետներից, փորձեք կարևորել մարդկային արժանապատվությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter