HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». «Առաջիկայում կերևա' ով ում կգողանա»

Վարդան Ղուկասյանին ահավոր զայրացրած Գյումրիի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի թեկնածությունը, ըստ լավատեղյակների, առաջադրել է մարզպետ Գիզիրյանը' Հովիկ Աբրահամյանի «ադաբրյամսով»: ՀՀԿ-ում մտավախություն կար, որ Վարդանիկը ոչ միայն չի օգնի, ավելին' բացահայտ ու քողարկված կխանգարի ՀՀԿ-ից պաշտպանվող Սամվել Բալասանյանին քաղաքապետ դարձնելու գործընթացին:

Այսօր քաղաքական շրջանակները քննարկում են' օգնելո՞ւ է արդյոք Գիզիրյանը Բալասանյանին, ում մասին իր մարզպետ նշանակվելու պահին, Վարդան Ղուկասյանի ներկայությամբ, Գյումրիում տեղակայված ռուս սահմանապահ զորքերի համար կառուցված եկեղեցում հարցին ի պատասխան' Գյումրիում մեծ է Սամվել Բալասանյանի ազդեցությունը, կարողանալո՞ւ եք չեզոքացնել այն, Գիզիրյանը ոստիկանությունից իր հետ բերած բազմիմաստ ժպիտով ասել է. իսկ գիտե՞ք, թե ինչ էր ժամանակին Բալասանյանի մասին ասել Հմայակ Հովհաննիսյանը: «Անասնագող»,- շուտասելուկով վրա է բերել մարզպետարանի աշխատակիցը: «Առաջիկայում կերևա' ով ում կգողանա»,- իր հեղինակավոր խոսքը շարունակել է մարզպետը:

Մեկնաբանություններ (1)

GALUST
EV ES ANMAKARDAKNER@ MER ISHXANAVORNERN EN,,,,MNUM E CITEL ,,,< GYADEN AXA CHI DARNA >

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter