HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ԲՀԿ-ականների պաշտոններից 4 փոխնախարարի և 5 փոխմարզպետի աթոռները բաժին կհասնեն ՕԵԿ-ին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախարարների ու փոխմարզպետների պաշտոնազրկման գործընթացը հետաձգվել է մինչև սեպտեմբեր: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նման որոշում կայացնելու անհրաժեշտություն է առաջացել' հաշվի առնելով նաև արձակուրդային օրերը, քանի որ մի շարք պաշտոնյաներ, այդ թվում և ԲՀԿ-ական փոխմարզպետներն ու փոխնախարարները, արձակուրդի մեջ են, և իրավական առումով անհնար է նրանց ազատել:

Բացի այդ, նպատակ կա մի շարք նախարարություններում կրճատել կամ հակառակը' ավելացնել փոխնախարարների պորտֆելները:

Ըստ թերթի տեղեկությունների' ԲՀԿ-ականների պաշտոններից 4 փոխնախարարի և 5 փոխմարզպետի աթոռները բաժին կհասնեն «Օրինաց երկիր» կուսակցությանը, իսկ մնացածը' հանրապետականներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter