HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահի ու ընտանիքի անդամների գույքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվել

Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն Յոլյանն ու ընտանիքի անդամները 2024թ. հոկտեմբերի 3-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրությանը:

Լևոն Յոլյանից բացի, դատախազություն են հրավիրվել կինը՝ Անուշ Ասլանյանը, դուստրը՝ Մերի Յոլյանը: Ուսումնասիրություն է իրականացվել նաև Լ. Յոլյանի հետ փոխկապակցված Հարություն Ասատրյանի գույքի առնչությամբ: Նա նույնպես հրավիրվել է դատախազություն:

Լևոն Յոլյանը Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել 2022թ. հունվարին: Այդ պաշշտոնը զբաղեցնում էր 2017թ. փետրվարից:  

Նշենք, որ այս փուլում դատախազությունը տեղեկատվություն չի տրամադրում, թե ինչ է ցանկանում բռնագանձել: Չի հրապարակվում ոչ բռնագանձման գույքերի ցանկը, ոչ գումարի չափը, ոչ էլ դրան վերաբերող այլ տեղեկություններ: Պատճառաբանում են, որ  նշված անձինք նյութերին ծանոթանալուց հետո իրավունք ունեն ներկայացնելու պարզաբանումներ, ապացույցներ, ինչը կարող է փոփոխություն առաջացնել բռնագանձման ենթակա գույքի ցանկում:

Լուսանկարում՝ Լևոն Յոլյանը / ©Արմենպրեսս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter