HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». նախկին թիկնազորի պետի բացահայտումները

«Այսօր առաջին անգամ հայտարարում եմ, որ Վանո Սիրադեղյանին ես ինքս էլ ճանապարհել եմ Հայաստանից»,- երեկ հայտարարել է Վանո Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը: Նա ասաց, որ ինքը չի անդամագրվել և չի էլ անդամագրվելու «Ելք» շարժմանը, որովհետև նրա գնալուց հետո իր ընկերների հետ միշտ էլ պայքարել է, որ վերադառնա Վանո Սիրադեղյանը:

«Կարևոր չի' Վանո Սիրադեղյանը Հայաստանում քաղաքականությամբ կզբաղվի, թե ոչ, բայց վստահ եմ, որ իր ներկայությամբ միայն դրական փոփոխություն կբերի: Մարդ, որը եղել է այս երկրի հիմնադիրներից, որը աշխատել է ՆԳ նախարար, որի ժամանակ ՀՀ-ում օրենքով գողեր չեն եղել, Քրեակատարողական հիմնարկներում զն նայողներ չեն եղել, եթե հիշում եք' 94-95-ին ինչ էր կատարվում ամբողջ հանրապետությունով մեկ, անընդհատ Հայաստանով մեկ հնչում էին կրակոցներ, անկանոն կրակահերթերի պատճառով նաև եղել են մահվան դեպքեր, և Վանո Սիրադեղյանը կարողացավ այնպես անել, որ Երևանում վերանան այդ կրակոցները»:

Սուրեն Սիրունյանը նաև փոխանցեց Վանո Սիրադեղյանի վերջին խոսքը' հեռանալուց առաջ. «Իմիջիայլոց, գլխարկը մոռացել էր մեքենայիս մեջ: Վանոն խնդրեց լինել բոլորով միասին, ասաց' իմ ձեռքերը մաքուր են: Ինձ համար այդ խոսքերը ավելի թանկ են, քան որոշ մարդկանց: Նա այդ խոսքերն ասաց, որ փոխանցեմ ՀՀՇ-ին»:

Մեկնաբանություններ (1)

hay
karun karun karuneeee SIRUN sirun sirun eeeeeee!et ko asacin havatal che kareli

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter