HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն և Հորդանանն իրենց քաղաքացիներին կոչ են անում շտապ լքել Լիբանանը

ԱՄՆ պետքարտուղարությունը և Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը կոչ են արել իրենց քաղաքացիներին շտապ լքել Լիբանանի տարածքը՝ տարածաշրջանում Իսրայելի և լիբանանյան Հեզբոլահ շարժման միջև հարաբերությունների հերթական սրման ֆոնին: Համապատասխան հաղորդագրությունները հայտնվել են շաբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին, դիվանագիտական գերատեսչությունների կայքերում։

Պետքարտուղարությունում մատնանշել են Իսրայելի և Հեզբոլահի միջև հակամարտության անկանխատեսելի բնույթը ու ամերիկյան անձնագիր ունեցողներին կոչ արել այդ պատճառով «հեռանալ Լիբանանից, քանի դեռ պահպանվում է կոմերցիոն չվերթերից օգտվելու հնարավորությունը»։

Հորդանանի ԱԳՆ-ն, իր հերթին, համաքաղաքացիներին խստորեն խորհուրդ է տվել զերծ մնալ Լիբանան այցելելուց, իսկ այնտեղ բնակվողներին կամ գտնվողներին՝ «որքան հնարավոր է շուտ լքել լիբանանյան տարածքը»: Իր կոչը Ամմանը կապել է նաև լիբանանա-իսրայելական սահմանին լարվածության հետ:

Լուսանկարը՝ Mohamed Azakir/REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր