HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանն ու Հայաստանը կարևոր շանս են ստացել. Էրդողան

Ադրբեջանը և Հայաստանը կարևոր շանս են ստացել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության ապահովման համար: Նման հայտարարությամբ, Anadolu գործակալության փոխանցմամբ, Նյու Յորքում ամերիկյան վերլուծական մի շարք կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումն է «իր ներդրումն ունենալ տարաձայնությունների վերացման, խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման գործում»: «Մենք անխախտ ենք համարում պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ հարգանքը։ Ժամանակակից աշխարհն առավել քան երբևէ կարիք ունի այդ սկզբունքների»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նշել է, որ այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ամրապնդել բազմաբևեռ աշխարհակարգը։ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված երկբևեռ աշխարհը, ինչպես և միաբևեռ աշխարհը, մնացել է պատմության մեջ»,- հավելել է Էրդողանը՝ կոչ անելով բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքը:

Լուսանկարը՝ hurriyetdailynews.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter