HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում տոմսային միասնական համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից

Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից: Կառաջարկվեն վճարման տարբեր եղանակներ՝ թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտեր: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Միասնական համակարգով կգործի նաև Երևանի մետրոպոլիտենը: Տոմսային համակարգի ամբողջական ներդրման ավարտից հետո համայնքը կձերբազատվի ժետոնով սպասարկումից:

Տրանսպորտային համակարգում վճարման բարեփոխումներին զուգահեռ կավելացվեն նաև շարժակազմերը: Երևանը կունենա 171 նոր ավտոբուս:

Երթուղուց դուրս կգան հին և մաշված ավտոբուսները, որոշ մասնավոր երթուղիներ կսպասարկվեն համայնքի կողմից:

Մայրաքաղաքում նախաձեռնված ոլորտային բարեփոխումները միտված են անվտանգ, հասանելի ու հարմարավետ տրանսպորտային համակարգ ունենալուն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter