HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման խորհրդի արտահերթ նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի արտահերթ նիստը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Ամփոփելով նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման արդյունքները՝ Խորհուրդն անդրադարձ է կատարել հարկային քաղաքականությանն ու վարչարարությանն առնչվող մի շարք հարցերի:

Մասնավորապես` Խորհրդի անդամների միջև մանրամասն քննարկում է ծավալվել E-draft հարթակում հրապարակված` մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելուն ուղղված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ, որն ուղղակիորեն առնչվում է ՀՀ տարածքում գործող՝ մասնագիտական աշխատանքներ կատարող և ծառայություններ մատուցող ՓՄՁ սուբյեկտների գործունեությանը։

Նիստի ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց տեսակետներն են հայտնել բարձրացված խնդիրների և առաջարկվող կարգավորումների վերաբերյալ՝ կարևորելով փոխադարձ ընդունելի տարբերակներ գտնելու նպատակով հետագա քննարկումների շարունակականությունը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter