HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

3 մլն դրամի բնապահպանական տուգանք` 11 օրվա ընթացքում

Բնապահպանական պետական տեսչությունը մայիսի 16-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ավարտել է ստուգումներն 19 կազմակերպությունում, ևս 28-ում ստուգումներն ընթացքի մեջ են:

Ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ԲՊՏ-ն կայացրել է 2.53 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 30 որոշում և հաշվարկել է 6849.2 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին պատճառված վնաս:

Մասնավորապես`

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի ՏԲ-ի վարույթին հանձված ապօրինի ձկնորսության համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազ դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում: Հաշվարկվել է 190.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավված 46.0 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ 13 հատ «սիգ» տեսակի և 25 հատ «կարաս» տեսակի ձուկ հանձնվել է «Վարդենիսի տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ին:

«Հայանտառ» ՊՈԱԿ Ճամբարակի անտառտնտեսության մասնաճյուղից ստացված 25 հատ ապօրինի հատված ծառի վերաբերյալ կազմվել է վնասի հատուցման արձանագրություն, որի հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է 1764.75 հզ. դրամ:

Շիրակի ՏԲ-ի աշխատակիցների իրականացրած ստուգայցերի արդյունքում արձանագրվել է ձկան ապօրինի որսի 2 դեպք, ինչի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում, և հաշվարկվել է 32.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է 1 հատ դնովի ցանց, 1 հատ ուռկան և 32 հատ «կարաս» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է «Երեխաների խնամքի և պաշտպանության» թիվ 2 գիշերօթիկին:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ`
Լոռու ՏԲ-ի վարույթին հանձնված գործով անտառօգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 3.2 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՏԲ-ն հայտնաբերել է ապօրինի ծառահատման 1 դեպք: Կայացվել է վարչական տուգանքի մեկ որոշում` 50.0 հզ. դրամի չափով, և կազմվել է բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցման մեկ արձանագրություն` 10.0 հզ. դրամի չափով:

Անտառների վերահսկողության բաժնի ստուգած «Նոյեմբերյանի ա/տ» մասնաճյուղում հայտնաբերվել են ապօրինի հատված 87 ծառ և այլ խախտումներ, որի արդյունքում հաշվարկվել է 3 հատ վնասի հատուցման արձանագրություն` 3866.75 հզ. դրամի չափով:

Հողերի պահպանության ոլորտ`
Արագածոտնի ՏԲ-ն հայտնաբերել և արձանագրել է հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման մեկ դեպք: Կազմվել է վարչական տուգանքի մեկ որոշում` 50.0 հզ. դրամի չափով:

Արմավիրի ՏԲ-ի ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման արդյունքում կայացվել է վարչական տուգանք 1 որոշում, և նշանակվել է 150.0 հզ. դրամ վարչական տուգանք: Վնասի հատուցումը կազմել է 10.0 հզ. դրամ:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ`
Կոտայքի ՏԲ-ի իրականացրած երկու ստուգայցի արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում:

Երևանի ՏԲ-ի իրականացրած 8 ստուգման արդյունքում կայացվել է 950.0.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում, և հաշվարկվել է 21.24 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտի վերահսկողության բաժինը ԸԵՄՎԲ հետ համատեղ «Ամելիա Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ում ստուգման արդյունքում կայացրել է մեկ վարչական որոշում 100.0 հզ. դրամի չափով (մթնոլորտի մասով) և հաշվարկել է վնասի հատուցում 856.200 հզ. դրամի չափով (70.140 հզ. դրամ` մթնոլորտի մասով և 786.06 հզ. դրամ` ընդերքի մասով):

Շիրակի ՏԲ-ն նշանակել է տուգանք 100.0 հզ. դրամ, հաշվարկել է վնասի հատուցման 1.5 հզ. դրամ գումար:

Ջրերի պահպանության ոլորտ`
Ջրերի վերահսկողության բաժնի և Արմավիրի ՏԲ համատեղ իրականացրած 4 ստուգման արդյունքում կայացվել է 400.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:

Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար
«Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲ ընկերությունում ԿՀԹՎՆ վերահսկողության բաժնի իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 150.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 150.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի ՏԲ-ն ստուգել է «Ատրիում» ՍՊԸ-ին, որի արդյունքում նշանակվել է 100.0 հզ. դրամի տուգանք:

Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Մթնոլորտի վերահսկողության բաժինը ստուգել է «Պաքսան Երևան» ՓԲԸ-ին: Ստուգման արդյունքում կայացվել է մեկ վարչական որոշում` 100.0 հզ. դրամի չափով:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ` նշված ժամանակահատվածում ԲՊՏ-ի կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե է մուտք եղել 3.79 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter