HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոզրով գյուղն այլևս դպրոց չի ունենա

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 26-ի նիստին հավանություն տվեց Վայոց Ձորի Մոզրով համայնքի դպրոցը հարևան Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցի հետ միավորելու նախագծին։ 

Ներկայում Մոզրովի դպրոցում հինգ աշխատող կա, բայց մի տարի է, ինչ աշակերտ չունեն։ 2023-2024 ուս․ տարվա սեպտեմբերին միակ սովորողի կրթությունը կազմակերպվել է Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ 143 աշակերտ է սովորում։ 

Թեև մարզպետի աշխատակազմը դրական է գնահատում Արփիի դպրոցի աշխատանքը, այն Մոզրովից 11 կմ է հեռու։ Ըստ Googe Map-ի՝ տվյալ ճանապարհը մեքենայով մոտ 30 րոպեում կարելի է հաղթահարել։

Մոզրով գյուղի մշտական բնակչությունը 2023թ.-ի դրությամբ 89 է, փաստացի թիվն ավելի փոքր է։

Մոզրով գյուղի վերջին ուսուցիչների ու աշակերտի մասին Հետք Մեդիա Գործարանի պատրաստած նյութը՝ հղումով։

Լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter