
Սահմանամերձ բնակավայրերի աջակցության ծրագիրը կուղարկվի ԱԺ
Կառավարությունը պատրաստվում է ԱԺ ներկայացնել «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման» 2025 թվականի ծրագիրը։
Այդ ծրագրով նախատեսվում է սահմանամերձ համայնքների բնակիչների գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասնակի փոխհատուցում և հողի ու անշարժ գույքի ամբողջական փոխհատուցում։
2014 թ.-ին սահմանած կարգով՝ ծրագրի շրջանակում աջակցություն են ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնկավայրերի բնակիչներ։
Նախագծով առաջարկվում է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թվականի ծրագրի իրականացման համար հատկացնել 989 մլն դրամ։
Լուսանկարը՝ արխիվային/primeminister.am
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել