HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

16,8 մլն դրամ` Ալբերտ Ազարյանի արձանի համար

Կոմիտասի անվան պանթեոնում  մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի արձանի համար Կառավարությունը 16,8 մլն դրամ է հատկացրել, իսկ գերեզմանի բարեկարգման համար՝ 1,5 մլն։ Սակայն, ըստ կառավարության 2006 թ.-ի որոշման, հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահարձանի պատրաստման, տեղադրման և գերեզմանի բարեկարգման աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող գումարը չպետք է գերազանցի 2,2 մլն դրամը։

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը կառավարությանն է ներկայացրել խնդիրը վերաբաշխմամբ լուծելու նախագիծը։ 16,8 մլն-ը կհատկացվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շենքի վերակառուցման համար նախատեսված գումարից։

Լուսանկարը՝ ԿԳՄՍՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter