
Կառավարությունը տարածք է տրամադրել Ֆրանսիական ինստիտուտին
Հայաստանի կառավարությունը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին ամրացված Երևանի Ամիրյան 26 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի 1-ին հարկից 546.8 քառ․մետր տարածք տասը տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է Ֆրանսիական ինստիտուտին։
Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի ուսանողների թիվն արագորեն աճում է, և ներկայիս շենքային պայմանները թույլ չեն տալիս բավարար պայմաններում ընդունել վերջիններիս։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել