HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ սահմանային անցման կետերում

Փոփոխություն և լրացումներ կատարելով իր 2007 թ. հոկտեմբերի 4-ի թիվ 1268-Ն և 2008 թ. ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշումներում` կառավարությունը հնարավորություն է տվել ազգությամբ հայ այն պետությունների քաղաքացիներին, ովքեր Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում և միայն հրավերի հիման վրա, ՀՀ մուտքի վիզա ստանալ ՀՀ սահմանային անցման կետերում։ 

Կառավարությունը հաստատել է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում, դրանք են` Լիբանանի Հանրապետություն, Սիրիայի Արաբական Հանրապետություն, որոշել, որ առանձին դեպքերում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձանց առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիրը կարող է տրվել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում` ՀՀ կառավարության որոշմամբ։

Գործադիրը մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆիլիպինների կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Երկքաղաքացիության հետ կապված հետևյալ չլուծված խնդիրը շատ կարևոր է`կապված զորահավաքների հետ,քանի որ երկքաղաքացին էլ մինչև 50 տարեկանը պիտի գրանցվի պահեստազորում և մասնակցի զորահավաքներին: Պարզության համար բերեմ իմ օրինակով: Ինձ Հոլանդիայում ՀՀ-ի դեսպանատնից ասեցին,որ «եթե կանչեն,պիտի գնաս»: Ես տարեկան ԸՆԴՀԱՄԵՆԸ 4 շաբաթ արձակուրդ ունեմ.ինչպե՞ս կարող եմ 2-3 ամիս զորահավաքի մասնակցել: Հետաձգեցի երկքաղաքացիություն ստանալը:Ու ինձ նման քանի-քանի՞սը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter