
«Առանցքային պաշտոնյաներն ամեն ինչ անում են, որպեսզի իրենցից գույք չբռնագանձվի». Սիրո Ամիրխանյան
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի վճիռների թիվն աճում է, թեև դրանց գերակշիռ մասի հիմքում կողմերի հաշտության համաձայնագիրն է։ Սակայն, ապօրինի գույքի բռնագանձման գործերով անցնող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ վճիռներ դեռ չկան։ Ինչու՞։ Այս և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թեմային առնչվող այլ հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանից։
Վարչության ձևավորումից ի վեր նախաձեռնվել է 540 ուսումնասիրություն, սակայն դատարան ներկայացվել է 112 հայցադիմում։
Այդ հայցադիմումներով պահանջվում է Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 1240 անշարժ և 235 շարժական գույք, ինչպես նաև՝ մասնակցություն 320 ընկերությունում։ Հայցադիմումների ընդհանուր արժեքը 567 մլրդ դրամից ավելի է:
Մեկնաբանել