Աջակցություն` Էռնեկյանին
Արգենտինացի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանի կողմից Հայաստանում հիմնադրած «Տիեռաս դե Արմենիա» ընկերության գործունեությանն աջակցելու նպատակով կառավարությունը հայկական կոնյակի գինենյութերի արտադրության համար թույլատրելի խաղողի սորտերի ցանկում ներառել է «Ալիգոտե», «Շենին», «Կոլոմբարդ-բ», «Ֆոլ Բլանշ Բ» և «Ուգնի Բլանք Բ» խաղողի սորտերը։
«Տիեռասե դե Արմենիան» 2004 թ. նոյեմբերից 2300 հա անմշակ հողատարածքում զարգացման 15 տարիների ծրագրով զբաղվում է խաղողագործությամբ, արդեն իսկ հիմնել է 300 հա խաղողի այգի։
Որոշման ընդունման արդյունքում ընկերությանը հնարավորություն կտրվի իրացնել խաղողի բերքը, ինչպես նաև ամբողջությամբ իրականացնել ներդրումային ծրագիրը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել