Մայր տաճարի վերաօծման արարողությունը (լուսանկարներ)
Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ պատարագը:
301-303 թվականներին կառուցված Մայր տաճարը շուրջ 12 տարի տևած հիմնանորոգման աշխատանքներից հետո կրկին բացեց իր դռները հանրության առջև՝ արդեն վերաօծված։
Պատարագին ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր երկրների հայոց թեմերի հոգևորականներ, տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ, ուխտավորներ։
Վերաօծման և Սուրբ պատարագի ընթացքում տաճարի ներսում միայն հատուկ հրավիրատոմսով հյուրերն էին։ Միջոցառմանը հետևել ցանկացող քաղաքացիները այն դիտում էին Մայր տաճարի բակում տեղադրված մի քանի մեծ էկրաններով։
Պատարագի ավարտից հետո միայն դրսում հավաքվածները մտան ներս՝ Սուրբ հաղորդություն ստանալու և վերաօծված Մայր տաճարը ներսից տեսնելու համար։
Մեկնաբանել