HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհավորել է Սեյեդ Մոհամմադ Աթաբաքին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և անդրադարձել Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ առևտրատնտեսական համագործակցության մակարդակը չի համապատասխանում քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին: Այս համատեքստում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter