HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչ իրավունքներ ունի արհեստական բանականությունը. ռիսկեր և կարգավորում

2022 թվականից սկսած տեսանելի էր, որ արհեստական բանականության կարգավորման դաշտը խստանալու ու պարտադիր բնույթ է կրելու։ Իրավաբանական գիտությունների թեկնածու Տաթևիկ Դավթյանը շեշտում է՝ քանի որ արհեստական բանականության ոլորտը շատ արագ է փոփոխվում, կարգավորումը բարդ է։ 

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավագիտության ֆակուլտետում Դավթյանը 2019 թվականին ներդրել է «Նոր տեխնոլոգիաները և մտավոր սեփականության իրավունքը» դասընթացը՝ նպատակ ունենալով ուսումնասիրել նոր տեխնոլոգիաների ազդեցությունը մտավոր սեփականության իրավունքների վրա: Այս տարի դասընթացն անվանափոխվել է՝ ներառելով արհեստական բանականության լայնածավալ ազդեցությունների ուսումնասիրությունը տարբեր իրավական ինստիտուտների, այդ թվում՝ մարդու իրավունքների, պետական և հասարակական անվտանգության, իրավական պատասխանատվության և այլ ինստիտուտների վրա: Բացի այդ, դասընթացը տրամադրում է բազային գիտելիքներ արհեստական բանականության տեխնիկական, տեխնոլոգիական և էթիկական ասպեկտների վերաբերյալ:

Արհեստական բանականության ռիսկերի ու իրավական կարգավորումների մասին «Հետքը» զրուցել է ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տաթևիկ Դավթյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter